04.05.2018 15:01

Վենեսուելայի ընդդիմությունը կոչ է անում բոյկոտել նախագահական ընտրությունները

Վենեսուելայի ընդդիմությունը կոչ է անում բոյկոտել նախագահական ընտրությունները

Վենեսուելայի «Դեմոկրատական միասնության կլոր սեղան» ընդդիմադիր դաշինքը երկրի քաղաքացիներին կոչ է արել բոյկոտել մայիսի 20-ին նախատեսված նախագահական ընտրությունները, այսօր տեղեկացրել են արևմտյան ԶԼՄ-ները:

«Մի մասնակցեք և դուրս մի եկեք փողոց, դատարկ թողեք փողոցները»,- ասվում է ընդդիմադիր դաշինքի հայտարարության մեջ:

Փորձագետների կարծիքով՝ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գլխավոր մրցակիցը Լարա նահանգի նահանգապետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Հենրի Ֆալկոնն է, որը համաձայն չէ «Դեմոկրատական միասնության» կոչին:

«Մենք շարունակում ենք Ֆալկոնին կոչ անել հրաժարվել այդ ֆարսին մասնակցելուց»,- լրագրողներին հայտարարել է ընդդիմադիր պատգամավորներից մեկը:

Փոխանցում է Interfax-ը: