07.05.2018 11:43

Մակրոն. Իրանի հետ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը պատերազմի սպառնալիք է պարունակում

Մակրոն. Իրանի հետ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը պատերազմի սպառնալիք է պարունակում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ը դուրս գա 2015 թ. Իրանի հետ աշխարհի առաջատար երկրների կնքած պայմանագրից, դա կարող է հանգեցնել պատերազմի:

«Մենք կարող ենք բացել Պանդորայի արկղը: Կարող է պատերազմ բռնկվել»,- հայտարարել է Մակրոնը գերմանական Spiegel ամսագրին տված հարցազրույցում:

«Ես չեմ կարծում, թե Դոնալդ Թրամփը պատերազմ է ուզում»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը:

Ապրիլին, երբ Թրամփը և Մակրոնը հանդիպել էին Վաշինգտոնում, Ֆրանսիայի նախագահը նրան համոզում էր չհրաժարվել այդ պայմանագրից: Նույնպիսի դիրքորոշում ունեն նաև Գերմանիան, Մեծ Բրիտանիան և ՄԱԿ-ը:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կտրականապես չի ընդունում գործարքի վերանայումը և նման նախաձեռնությունն անվանում է ապօրինի: Նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը կզղջա միջուկային գործարքը վերանայելու դեպքում, և նման քայլը պատմական մասշտաբի սխալ կլինի:

Փոխանցում է BBC-ն: