07.05.2018 14:14

ԿԺԴՀ. ԱՄՆ-ի սադրանքները կասկածի տակ են դնում խաղաղության հեռանկարը

ԿԺԴՀ. ԱՄՆ-ի սադրանքները կասկածի տակ են դնում խաղաղության հեռանկարը

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի առաջիկա պատմական գագաթնաժողովի նախօրեին իր վրա «ճնշումներ և ռազմական սպառնալիքներ» են գործադրվում:

Հյուսիսկորեական ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը միտումնավոր սադրում է ԿԺԴՀ-ին՝ միջուկային զենքից հրաժարվելու դիմաց պատժամիջոցները չընդլայնելու իր առաջարկով:

Առաջիկա շաբաթներին պետք է կայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինի աննախադեպ հանդիպումը:

Անցյալ շաբաթ ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի ղեկավարները պայմանավորվել են թերակղզին ազատել միջուկային զենքից և հաշտության պայմանագիր կնքել: Դա տեղի է ունեցել երկար ժամանակ Թրամփի և Կիմ Չեն Ինի՝ միմյանց հասցեին վիրավորանքներ փոխանակելուց հետո:

Կիմ Չեն Ինը առաջին հյուսիսկորեական առաջնորդն է, որը 1953 թ.Կորեական պատերազմի ավարտից ի վեր ոտք է դրել Հարավային Կորեայի հողի վրա:

Փոխանցում է BBC-ն: