07.05.2018 17:08

Իրանը «ցավոտ» պատասխան է խոստանում, եթե ԱՄՆ-ը դուրս գա միջուկային գործարքից

Իրանը «ցավոտ» պատասխան է խոստանում, եթե ԱՄՆ-ը դուրս գա միջուկային գործարքից

Եթե ԱՄՆ-ը դուրս գա միջուկային գործարքից, Թեհրանի պատասխանը Վաշինգտոնի համար ցավոտ կլինի, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

«Իրանական ատոմի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալը հեշտ գործ չէ, այդ քայլին Իրանի պատասխանն աներևակայելի կլինի և շատ ցավոտ Ամերիկայի համար»»,- IRIB հեռուստատեսությունը մեջբերում է նրա խոսքը:

Քասեմին նշել է, որ Թեհրանը զանազան տարբերականեր է մշակել միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում: Իրանն առաջինը չի դուրս գա գործարքից, սակայն «անհրաժեշտ որոշումները» կլինեն, եթե Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը շահավետ չլինի Իրանի ժողովրդի համար, ասել է նա:

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ բանավեճերի արդյունքում Թրամփը մայիսի 12-ից ոչ ուշ կհայտարարի՝ ԱՄՆ-ը մնու՞մ է Իրանի միջուկային ծրագրի պայմանգրում, թե՞ ոչ:

 «Իրանի հետ միջուկային պայմանագիրը վերանայելու» վերաբերյալ օրենքի շրջանակներում ամերիկյան առաջնորդը պարտավոր է  յուրաքանչյուր 90 օրը երկարացնել կամ չերկարացնել Իրանի հանդեպ պատժամիջոցները հանելու ռեժիմը:

Փոխանցում է ria.ru-ն: