08.05.2018 12:40

Սիրիայում աղետի է ենթարկվել ռուսաստանյան ուղղաթիռ

Սիրիայում աղետի է ենթարկվել ռուսաստանյան ուղղաթիռ

Սիրիայում կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի КА-52 ուղղաթիռը: Երկու օդաչուները զոհվել են:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ աղետի պատճառը կարող է լինել տեխնիկական անսարքությունը:

Սա արդեն ռուսաստանյան ռազմական օդանավի երկրորդ աղետն է մեկ շաբաթվա ընթացքում. մայիսի 3-ին օդ բարձրանալիս կործանվել էր ռուսաստանյան Су-30СМ կործանիչը, օդաչուները նույնպես զոհվել էին:

«Коммерсант»-ի տվյալներով՝ ուղղաթիռը կործանվել է մայիսի 7-ի գիշերը: Հղում անելով ռազմական գերատեսչության երկու աղբյուրների՝ թերթը նշում է , որ «ուղղաթիռը շարժական հրթիռազենիթային համալիրով խոցել են արմատական իսլամիստները, երբ այն պարեկություն է անցկացրել  հանրապետության արևելյան տարածքներում»:

Փոխանցում է BBC-ն: