08.05.2018 16:14

Պեսկով. Հայաստանի մասին Լեոնտևի խոսքերը չեն արտահայտում ՌԴ դիրքորոշումը

Պեսկով. Հայաստանի մասին Լեոնտևի խոսքերը չեն արտահայտում ՌԴ դիրքորոշումը

Հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևի արտահայտությունները Հայաստանի հասցեին Կրեմլում անհաջող են համարում և կարծում են, որ չարժե դրանց ուշադրություն դարձնել:

«Դրանք անհաջող ու անշնորհք արտահայտություններ էին, որոնց պետք չէ ուշադրություն դարձնել,- լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը:- Այդ արտահայտությունները ոչ մի ընդհանուր բան չունեն և չեն կարող ունենալ Հայաստանի հանդեպ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ: Նաև դրանք ոչ մի ընդհանրություն չունեն և չեն կարող ունենալ բարեկամության և եղբայրության այն ջերմ զգացմունքների հետ, որոնք ռուսաստանցիները պատմականորեն տածում են հայ ժողովրդի հանդեպ»:

Ավելի վաղ Լեոնտևը «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, թե Հայաստանը պատմության ողջ ընթացքում, իբր, բեռ է եղել Ռուսաստանի համար: Նա նաև չափազանց կոպիտ էր արտահայտվել Հայաստանում ընդդիմության քաղաքական ցույցերի մասին:

Փոխանցում է tass.ru-ն: