09.05.2018 11:45

Վիգեն Սարգսյանը հրաժարական է տվել

Վիգեն Սարգսյանը հրաժարական է տվել

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հրաժարական է տվել: Հաղթանակի օրվա կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում Սարգսյանը մասնավորապե նշել է.

«Քաղաքական իրադարձությունների բերումով իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը:

Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոնյա է, և նրա աշխատանքը արդյունավետ է միայն համախոհների թիմում: Դա ո՛չ արհեստավարժության, ո՛չ էլ ժողովրդին ծառայելու պատրաստակամության հետ կապված հարց է. հասարակությանը կարելի է և պետք է պիտանի լինել անկախ դիրքից և պաշտոնից: Եվ վստահեցնում եմ բոլորիդ, որ այլ կարգավիճակով ևս շարունակելու եմ իմ այդ ծառայությունը»: