10.05.2018 11:39

Փաշինյանն առաջարկում է պաշտոնանկ անել ԱԱԾ պետին եւ ոստիկանապետին

Փաշինյանն առաջարկում է պաշտոնանկ անել ԱԱԾ պետին եւ ոստիկանապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դե ֆակտո նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է պաշտոնանկ անել ԱԱԾ պետին եւ ոստիկանապետին:

«Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը»,- համացանցում գրել է Փաշինյանը: