10.05.2018 10:42

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում`

Մայիսի 10-ին՝ կեսօրից հետո, 11-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Մայիսի 10-ին՝ կեսօրից հետո, 11-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-19 մ/վրկ:

Երևան քաղաքի մայիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           30.60C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               4.70C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝          17.20C