10.05.2018 13:14

ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Բաբայանը վայր է դրել մանդատը

ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Բաբայանը վայր է դրել մանդատը

Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արմեն Բաբայանն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին է ներկայացրել պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում:

«Հարգելի՛ պարոն Բաբլոյան, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգի 154-րդ և 155-րդ հոդվածներով, Ձեզ եմ ներկայացնում իմ հրաժարականը»,-իր դիմումում գրել է պատգամավորը: