10.05.2018 15:55

«Երևանի գինու օրեր»-ին կսահմանափակվի Սարյան փողոցի երթևեկությունը

«Երևանի գինու օրեր»-ին կսահմանափակվի Սարյան փողոցի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում նախատեսված «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով մայիսի 11-ին՝ ժամը 14:00-23:00-ը և մայիսի 12-ին՝ ժամը 16:00-23:00-ը Երևանի Պուշկին-Սարյան և Թումանյան-Սարյան խաչմերուկների միջև ընկած հատվածում կսահամանափակվի ավտոտրանսպորտային երթևեկությունը:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում: