11.05.2018 11:13

L’Equipe. Գրիզմանը ցանկանում է հանդես գալ Մեսսիի և Սուարեսի կողքին

L’Equipe. Գրիզմանը ցանկանում է հանդես գալ Մեսսիի և Սուարեսի կողքին

«Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը դեռ վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է L’Equipe-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացին ցանկանում է նույն թիմում հանդես գալ Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի հետ, սակայն միևնույն ժամանակ չի ուզում վիրավորել մադրիդյան կողմին:

Հարկ է նշել, որ ֆուտբոլիստի պայմանագրի համաձայն մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը վերջինիս հրաժարագինը կազմելու է 100 մլն եվրո:

Ավելի վաղ, մադրիդցիների սեփականատերը հայտնել էր, որ «Բարսելոնա»-ն չի հարգում «Ատլետիկո»-ին: