11.05.2018 12:06

Արդա Թուրանը որակազրվել է 16 խաղով (տեսանյութ)

Արդա Թուրանը որակազրվել է 16 խաղով (տեսանյութ)

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Արդա Թուրանը, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Իստանբուլ»-ի կազմում, որակազրկվել է 16 խաղով: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի առաջնության 32-րդ տուրի՝ «Սիվասպոր»-ի հետ խաղում Թուրանը վիճաբանել է մրցավարի հետ ու հրել վերջինիս:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մրցավարին հրելու համար ֆուտբոլիստը որակազրկվել է 10 խաղով, իսկ ևս 6 խաղ՝ վիրավորելու և սպառնալու համար: