11.05.2018 14:11

«Հիասքանչ Մխիթարյանը». Football.London-ի հերթական անդրադարձը

«Հիասքանչ Մխիթարյանը». Football.London-ի հերթական անդրադարձը

Football.London-ը հերթական անգամ բարձր է գնահատել «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: 

Պարբերականը գրում է. 

««Լեսթեր»-ի դեմ խաղում նա գերազանց խաղաց, թեև վերջին փոխանցումն իսկապես չէր ստացվում Հենրիխի մոտ, ինչը հիասթափեցնում էր նրան: 

Սակայն Մխիթարյանը միշտ ներգրավված է խաղի մեջ: Նա միշտ փնտրում է գնդակը և խաղին դինամիկա է հաղորդում: 

Նրա տեխնիկան բացառիկ է, և դուք երբեք նրան չեք կարող մեղադրել խաղադաշտում անհայտանալու մեջ, ինչը չի կարելի ասել Օզիլի մասին»: