11.05.2018 15:14

«Արսենալ»-ը ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի խաղացողին

«Արսենալ»-ը ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի խաղացողին

ՊՍԺ-ի պաշտպան Լեվեն Կուրզավան կարող է կարիերան շարունակել «Արսենալ»-ի կազմում: Այս մասին հաղորդում է RMC-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական գրանդը միացել ֆուտբոլիստի տրանսֆերի համար մղվող պայքարին և կփորձի վերջինիս հետ պայմանագիր կնքել գալիք ամռանը:

Հաղորդվում է, որ լոնդոնյան թիմում դժգոհ են Կոլաշինացի խաղից և Կուրզավային դիտարկում են որպես հենց նրան փոխարինող:

Հարկ է նշել, որ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև Իտալիայում: