11.05.2018 11:47

Փաշինյանի առաջին նշանակումները. Օսիպյան, Վանեցյան

Փաշինյանի առաջին նշանակումները. Օսիպյան, Վանեցյան

Երեկ երեկոյան ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որոշում է կայացրել ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, իսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում՝ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ Արթուր Վանեցյանին:

Նշանակումների մասին առաջարկները Փաշինյանը ներկայացրել է դե ֆակտո նախագահ Արմեն Սարգսյանին:

Այլ որոշումներով Փաշինյանը Ավետիս Բերբերյանին ազատել է վարչապետի օգնականի պաշտոնից, իսկ Էդուարդ Աղաջանյանին նշանակել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: