11.05.2018 15:31

Մերկելը շնորհավորել է Փաշինյանին

Մերկելը շնորհավորել է Փաշինյանին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։

«Մեծարգո պարոն վարչապետ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ընտրության կապակցությամբ:

Որպես վստահելի գործընկեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կշարունակի աջակցել Հայաստանի Հանրապետությանն իր արդիականացման և բարեփոխման ճանապարհին և նպաստել երկկողմ լավ հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղ զարգացմանը:

Մեծապես ողջունում եմ, որ վերջին օրերին ու շաբաթներին քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները ցուցաբերեցին պատասխանատվության մեծ գիտակցություն՝ ի շահ հայ ժողովրդի:

Կառավարության ձևավորման և Ձեր պաշտոնավարման մեջ մաղթում եմ Ձեզ ձեռքբերումներ և մշտական հաջողություններ»,- «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ ասված է մերկելի ուղերձում: