11.05.2018 14:54

Հունան Պողոսյանը հրաժարական է տվել

Հունան Պողոսյանը հրաժարական է տվել

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այդ մասին հայտարարություն է տարածել հենց ինքը՝ Պողոսյանը, նշելով, թե իր հրաժարականի որոշման մեջ պետք չէ ենթատեքստեր փնտրել:

«Միշտ ապրել եմ շիտակ, բացճակատ ու առանց ենթատեքստերի: Միշտ գործել եմ խղճիս ու պրոֆեսիոնալ պարտքիս հրամայականով, և հուսով եմ, որ իմ կենսագրությամբ մի քիչ մոտեցրել եմ այն ապագան, որ բոլորիս երազանքն է:
Ես միշտ ծառայել, ծառայում ու ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը` որտեղ երկիրը պահանջի այդ ծառայությունը, և ես համոզված լինեմ, որ կարող  եմ առավելագույնը տալ իմ պետությանն ու ժողովրդին:

Հանգամանքները չեն փոխում մարդկանց, իսկ մնացյալը, կշռողը մեր խիղճն ու ժամանակն է»,- մասնավորապես հայտարարել է Պողոսյանը: