11.05.2018 18:56

Նոր նշանակումներ կառավարությունում

Նոր նշանակումներ կառավարությունում

Կառավարությունում նշանակումները շարունակվում են: Հայաստանի դե ֆակտո նախագահ Արմեն Սարգսյանն արդեն հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն.

Արարատ Միրզոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ

Տիգրան Ավինյանը նշանակվել է փոխվարչապետ

Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար

Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության եւ գիտության նախարար

Դավիթ Տոնոյանը նշանակվել է Պաշտպանության նախարար

Մխիթար Հայրապետյանը նշանակվել է Սփյուռքի նախարար: