12.05.2018 10:03

Էրիկ Կանտոնան քննադատել է Մադրիդի «Ռեալ»-ին

Էրիկ Կանտոնան քննադատել է Մադրիդի «Ռեալ»-ին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան կարծում է, որ Չեմպիոնների լիգայում մրցավարները որոշումներ են կայացնում օգուտ Մադրիդի «Ռեալ»-ին:

«Դժվար է ատամի մածուկը հետ մտցնել տուփի մեջ, բայց ավելի դժվար է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում 11-մետրանոց հարված նշանակել Մադրիդի «Ռեալ»-ի դարպասին»,- Կանտոնայի խոսքերն է մեջբերում 101GreatGoals-ը:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ՉԼ-ի եզրափակչում միմյանց հետ կմրցեն «Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը: