12.05.2018 12:03

Սալահը 450 հազար դոլար է տրամադրել հայրենի գյուղի ջրատարի կառուցման համար

Սալահը 450 հազար դոլար է տրամադրել հայրենի գյուղի ջրատարի կառուցման համար

«Լիվերպուլ»-ի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը բարեգործություն է արել:

All Africa-ի տեղեկություններով, եգիպտացին իր հարազատ Նագրիգ գյուղի ջրմուղի շինարարության համար 450 հազար դոլար է տրամադրել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 25-ամյա Սալահը Նագրիգում սպորտային հրապարակ էր ստեղծել, ինչպես նաև վերանորոգել էր հիվանդանոցը: