12.05.2018 14:28

ԱԱ–2018. Ամենաբարձր վարձատրությամբ մարզիչները ազգային հավաքականներում

ԱԱ–2018. Ամենաբարձր վարձատրությամբ մարզիչները ազգային հավաքականներում

Հունիս–հուլիսին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության մասնակից հավաքականներում ամենաբարձ վարձատրությամբ մարզիչը գերմանացի Յոահիմ Լյովն է։ Բունդեսթիմի գլխավոր մարզիչը ստանում է տարեկան 3.8 միլիոն եվրո, հաղորդում է Mundo Deportivo–ն։

Երկրորդ եւ երրորդ տեղերը կիսում են Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն եւ Ֆրանսիայի թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը՝ 3.4–ական միլիոն եվրո։ Չորրորդ տեղում է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին՝ 2.9 միլիոն եվրո։ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը 5–րդն է՝ 2.5 միլիոն եվրո։

Տասնյակում են նաեւ Ֆերնանդու Սանտուշը (Պորտուգալիա, 2,18 միլիոն եվրո), Գարեթ Սաութգեյթը (Անգլիա, 1,9 միլիոն), Խորխե Սամպաոլին (Արգենտինա, 1,77 միլիոն), Օսկար Տաբարեսը (Ուրուգվայ, 1,7 միլիոն), Խոսե Պեկերմանը  (Կոլումբիա, 1,5 միլիոն)։

Աշխարհի առաջնության մասնակիցներից ամենացածր աշխատավարձն ունի Սենեգալի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիու Սիսեն՝ 200 հազար եվրո։