13.05.2018 10:00

Շտեգերը հայտարարել է Դորտմունդի «Բորուսիա»-ից հեռանալու մասին

Շտեգերը հայտարարել է Դորտմունդի «Բորուսիա»-ից հեռանալու մասին

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Պետեր Շտեգերը «Հոֆենհայմ»-ի դեմ խաղից հետո հայտարարել է, որ հեռանում է ակումբից (1:3):

«Սա իմ վերջին խաղն էր թիմի ղեկին: Մենք ղեկավարության հետ եկանք այսպիսի որոշման: Վստահ եմ, որ «Բորուսիա»-ի նոր մարզիչը թիմին նոր հաջողություններ կբերի»,- Շտեգերի խոսքերն է մեջբերում ակումբի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգը:

Հիշեցնենք, որ ավստրիացին «Բորուսիա»-ն մարզում է 2017 թվականի դեկտեմբերից: