13.05.2018 10:54

Դի Մարիան պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա»

Դի Մարիան պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա»

Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան հայտարարել է, որ պատրաստ է բանակցել «Բարսելոնա»-ի հետ: Այս մասին հայտնում է Sportsmole-ը:

Աղբյուրի տեղեկություններով, արգենտինացին դժգոհ է ՊՍԺ-ում անցկացրած այս մրցաշրջանից և ցանկանում է ամռանը հեռանալ ակումբից:

Ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 11 գոլով և 7 գոլային փոխանցմամբ: