13.05.2018 11:38

«Արսենալ»-ն Ալեգրիի գործակալի հետ քննարկել է ակումբի տրանսֆերային բյուջեն

«Արսենալ»-ն Ալեգրիի գործակալի հետ քննարկել է ակումբի տրանսֆերային բյուջեն

«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել «Արսենալ»-ը: Այս մասին հաղորդում է Football Italia-ն: 

Լոնդոնյան ակումբը վստահորեն ցանկանում է 50-ամյա մասնագետին հրավիրել: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

«Զինագործներ»-ը ենթադրում են, որ բանակցություններում մեծ առաջընթաց են գրանցել, երբ իտալացի մարզչի գործակալի հետ նախօրեին քննարկել են թիմի մարզչական շտաբը, մարտավարությունը և տրանսֆերային բյուջեն: 

Ալեգրին արդեն որոշ ժամանակ է անգլերեն լեզու է սովորում անձնական ուսուցչի հետ, թեև իտալական առաջատար պարբերականները ենթադրում են, որ նա դեռ նվազագույնը մեկ մրցաշրջան էլ կմնա «Յուվենթուս»-ում: 

Նշվում է, որ «Արսենալ»-ը մտադիր է Արսեն Վենգերին հաջորդողի անունը հայտնել մինչև ԱԱ-2018-ի մեկնարկը: