13.05.2018 12:57

Mundo Deportivo. Գրիզմանն ընտրելով «Բարսելոնա»-ն՝ մերժել է «Ռեալ»-ին, ՊՍԺ-ին և «Ման. Յունայթեդ»-ին

Mundo Deportivo. Գրիզմանն ընտրելով «Բարսելոնա»-ն՝ մերժել է «Ռեալ»-ին, ՊՍԺ-ին և «Ման. Յունայթեդ»-ին

«Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանն ամռանը կտեղափոխվի «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Կատալոնական ակումբը մադրիդցիներին տեղեկացրել է, որ կգնի ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերը, երբ հուլիսի մեկից նրա տրանսֆերի հրաժարագինը 200 մլն. եվրոյից կնվազի 100 միլիոնի: 

27-ամյա խաղացողը՝ ընդունելով «Բարսելոնա»-ի առաջարկը, այդ մասին հաղորդել է իր ծառայություններով հետաքրքրված բոլոր ակումբներին: 

Գրիզմանի տրանսֆերը հավակնում էին գնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Ռեալ»-ը, ՊՍԺ-ն և այլ ակումբներ: