13.05.2018 13:59

Թուրքիայի հավաքականի նախկին աստղը սուրճ է վաճառում ԱՄՆ-ում

Թուրքիայի հավաքականի նախկին աստղը սուրճ է վաճառում ԱՄՆ-ում

Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի եւ «Գալաթասարայի» նախկին հարձակվող Հական Շուքյուրը 2015 թվականից բնակվում է ԱՄՆ-ում եւ զբաղվում է սուրճի եւ թխվածքի վաճառքով: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա ընտրվել էր Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, սակայն 2015թ. դեկտեմբերին մեղադրվեց գյուլենականների հետ կապերի մեջ եւ հեռացավ հայրենիքից:

«Ես արդեն Թուրքիայի սպորտի նախարար կլինեի, եթե խաղայի իշխանությունների կանոններով, բայց հիմա սուրճ եմ վաճառում Կալիֆորնիայում: Բայց կարող է մի օր վերադառնամ հայրենիք, քանի որ չի կարող խավարը հավերժ լինել: ԱՄՆ-ում Լեբրոն Ջեյմսը կարող է քննադատել նախագահին, այստեղ մարդիկ ազատ են, ասում են այն, ինչ մտածում են: Թուրքիայում դա հնարավոր չէ»,- 46-ամյա Շուքյուրի խոսքը մեջբերում է Vecernji List-ը:

Շուքյուրը աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաարագ գոլի հեղինակն է: 2002թ. աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում նա 11-րդ վայրկյանին գրավեց Հարավային Կորեայի դարպասը: Այդ խաղում 3:2 հաշվով հաղթեց Թուրքիան: Շուքյուրը նաեւ Թուրքիայի հավաքականի լավագույն ռմբարկուն է՝ 51 գոլ: