14.05.2018 09:32

Մուհամեդ Սալահը դարձավ ԱՊԼ-ի պատմության լավագույն ռմբարկուն

Մուհամեդ Սալահը դարձավ ԱՊԼ-ի պատմության լավագույն ռմբարկուն

Անգլիայի առաջնության վերջին տուրի շրջանակում՝ «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ մրցել է «Բրայթոն»-ի հետ և հաղթել 4:0 հաշվով:

26-րդ րոպեին տանտերերի հարձակվող Մուհամեդ Սալահը առաջին գոլի հեղինակն է դարձել և առաջ մղել իր թիմին: 

Այս գոլը եգիպտացու համար ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ում 32-րդն էր և վերջինս գերազանցում է նախկինում գրանցված ռեկորդն ու դառնում Անգլիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն: