14.05.2018 13:41

«Մանչեսթր Յունայթեդ»-ը կարող է 100 մլն ֆունտ ստերլինգ վճարել 17-ամյա խաղացողի տրանսֆերի դիմաց

«Մանչեսթր Յունայթեդ»-ը կարող է 100 մլն ֆունտ ստերլինգ վճարել 17-ամյա խաղացողի տրանսֆերի դիմաց

«Ֆուլհեմ»-ի 17-ամյա պաշտպան Ռայան Սեսենյոնը կարող է համալրել «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երիտասարդ ֆուտբոլիստին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացու կարծիքով՝ Սեսենյոնը պաշտպանության եզրում կարող է փոխարինել Լյուկ Շոուին, ով ներկայումս այդքան էլ հաջող հանդես չի գալիս:

Միևնույն ժամանակ նշվում է, որ լոնդոնյան թիմը պատրաստ է զիջել խաղացողի տրանսֆերը 100 մլն ֆունտ ստերլինգից ոչ պակաս գումարի դիմաց: