14.05.2018 14:06

Գվարդիոլա. «Լիվերպուլը» հաջորդ տարի կհավակնի ԱՊԼ-ի չեմպիոնի կոչմանը

Գվարդիոլա. «Լիվերպուլը» հաջորդ տարի կհավակնի ԱՊԼ-ի չեմպիոնի կոչմանը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիլոան նշել է, որ հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» կլինի չեմպիոնական տիտղոսի հիմնական հավակնորդներից մեկը:

«Ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» ԱՊԼ-ի չեմպիոնության լուրջ հավակնորդ էր, և հաջորդ մրցաշրջանում նրանք դարձյալ կհավակնեն այդ տիտղոսին: Լիվերպուլի» ֆուտբոլիստները ունեն շատ բարձր մակարդակ, և ոչ միայն հարձակման գծում: Կարծում եմ` Վիրջիլ վան Դեյկի տեղափոխությունը նրանց ավելի հագեցած է դարձրել պաշտպանությունում, հատկապես` տուգանայինում: Յուրգենը թոփ-մարզիչ է: Նա ոչ միայն ստեղծում է հարձակողական ոճ և մտածում հանդիսատեսի մասին, այլև միշտ լավատես է և կարողանում է լավ մթնոլորտ ստեղծել թիմերում: Այո, մենք «Լիվերպուլին» շրջանցեցինք 25 միավորով, բայց նրանք հաղթեցին մեզ: Հաջորդ մրցաշրջանում չեմպիոնական մրցավազքում կընդգրկվեն նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Արսենալը» և «Տոտենհեմը»,- նշել է Գվարդիոլան: