14.05.2018 12:09

Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել

Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել

Արցախի պաշտպանության բանակը փոխանցում է, որ երեկ՝ մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: