14.05.2018 11:25

Սաակաշվիլին մտադիր է ուղղել սեփական սխալները Վրաստանում

Սաակաշվիլին մտադիր է ուղղել սեփական սխալները Վրաստանում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարծիքով՝ Թբիլիսիում, ի պաշտպանություն թմրաքաղաքականությունն ազատականացնելու՝ երիտասարդության անցկացրած երկօրյա բողոքի ակցիաները պայմանավորված են շատ ավելի խորը քայքայիչ գործընթացներով, որոնք ծագել են միլիարդատեր Բրձինա Իվանիշվիլիի ոչ պաշտոնական կառավարման շնորհիվ:

«Այսօր Վրաստանում աղետալի գործազրկություն է, հատկապես երիտասարդության շրջանում, բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան, որոնք չեն լուծվում օլիգարխ Իվանիշվիլիի ոչ ֆորմալ իշխանության պայմաններում»,- Հոլանդիայից հայտարարել է Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստատեսության ուղիղ եթերում:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք պատասխանատվություն չի զգում իրական ընդդիմության փաստացի ոչնչացման հարցում, ինչը և նպաստել է միլիարդատեր Իվանիշվիլիի և նրա թիմի՝ իշխանության գալուն, նախկին նախագահը հայտարարել է, թե իշխանափոխությունը տեղի է ունեցել նաև անձամբ իր սխալների պատճառով:

«Ասեմ ավելին. հենց իմ այդ սխալների պատճառով էլ ես մտադիր եմ վերադառնալ Վրաստան և ուղղել այդ սխալները: Իմ իշխանության օրոք Վրաստանը զարգանում էր, պետական պաշտոնների մեծ մասն զբաղեցնում էին երիտասարդներ, սակայն, իհարկե, եղել են նաև վրիպումներ»,- ասել է Սաակաշվիլին:

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի դեպքերը, որտեղ հենց երիտասարդներն էին օլիգարխների դեմ պայքարի առաջին շարքերում,  Վրաստանում բողոքի ցույցերի տարամադրվածություն են առաջացրել, և դա անպայման պետք է շարունակվի:

Վրաստանում Սաակաշվիլիի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել, սակայն նա բազմիցս հայտարարել է, որ մտադիր է հայրենիք վերադառնալ:

Փոխանցում է apsny.ge-ն: