14.05.2018 13:36

Ահաբեկչական գործողություն Փարիզում

Ահաբեկչական գործողություն Փարիզում

Կիրակի օրը Ստրասբուրգում իրավապահները խուզարկություն են անցկացրել Փարիզում անցորդների վրա հարձակում գործած՝ չեչենական ծագմամբ Ֆրանսիայի քաղաքացի Համզատ Ազիմովի տանը: Ազիմովը կալանավորված է: Ձերբակալվել են նաև ենթադրյալ ահաբեկչի ծնողները:

21-ամյա Ազիմովը ֆրանսիական անձնագիր է ստացել 8 տարի առաջ: Նա դպրոցն ավարտել է Ստրասբուրգում: Ընտանիքը վերջերս է տեղափոխվել Փարիզի 18-րդ շրջան:

Ոստիկանությունը հայտարարել է, որ շաբաթ օրը կատարված հարձակումն ահաբեկչական հետք ունի: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Ազիմովը սպանել է մի մարդու և վիրավորել չորս հոգու: Նա գնդակահարվել է իրավապահների կողմից:

Փոխանցում է euronews-ը: