14.05.2018 13:57

Նոր պայթյուն Ինդոնեզիայում

Նոր պայթյուն Ինդոնեզիայում

Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքում ոստիկանության գլխավոր գրասենյակից ոչ հեռու որոտացած պայթյունից տուժել է առնվազն տասը մարդ: France-Presse գործակալության տվյալներով՝ ահաբեկչական գործողությունն իրականացրել են մի քանի մահապարտ ահաբեկիչներ: Նրանք մոտոցիկլետներով մոտեցել են ոստիկանության բաժնին և գործի գցել պայթուցիկ սարք: Այդ պահին ոստիկանության անցակետում մի քանի մարդ է եղել:

Նախորդ օրը Սուրաբայայում մի շարք ահաբեկչական գործողություններ են կատարվել քրիստոնեական երեք եկեղեցիներում, որոնց հետեւանքով, տարբեր տվյալներով՝ զոհվել է 13-ից 17 մարդ, 40-ից ավելին վիրավորվել են:

Ոստիկանության հաղորդման համաձայն՝ ահաբեկչական ակցիաների կատարողները նույն ընտանիքի անդամներ են, որոնցից երեքն անչափահաս էին: Մայրը, իր երկու երեխաների հետ, պայթեցրել է իրեն եկեղեցիներից մեկում, նույն ժամանակ հայրը՝ երեք որդիներով, պայթյուններ են իրականացրել մյուս եկեղեցիներում:

Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:

Փոխանցում է euronews-ը: