14.05.2018 14:36

Էրդողան. Միջուկային գործարքից դուրս գալու՝ ԱՄՆ որոշումը վտանգում է խաղաղությունը Մերձավոր Արևելքում

Էրդողան. Միջուկային գործարքից դուրս գալու՝ ԱՄՆ որոշումը վտանգում է խաղաղությունը Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի որոշումը՝ դուրս գալ Իրանի հետ միջուկային պայմանագրից, վտանգում է Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացը: Այդ մասին երկուշաբթի BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Հենց այս պահին նման մոտեցումը վտանգի է ենթարկում խաղաղ գործընթացը»,- ասել է նա:

Էրդողանն ընդգծել է, որ «հետևողականությունը պետք է գլխավոր սկզբունքը լինի պետությունների միջև հարաբերություններում, մանավանդ որ մենք խոսում ենք միջազգային պայմանագրերի մասին»: Նա նաև նշել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը «պետք է պահպանվի»: «Նախագահ Օբաման կառուցողական քայլ էր կատարել Իրանի նկատմամբ: Իմ կարծիքով՝ դա քայլ էր դեպի խաղաղություն: Մենք անհանգստացած ենք Դոնալդ Թրամփի որոշման կապակցությամբ: Մենք չենք խրախուսում այդ քայլը: Դա ճիշտ որոշում չէ»,- հավելել է նա:

Էրդողանը շեշտել է, որ Մերձավոր Արևելքում արդեն իսկ «ԱՄՆ-ի կողմից թեժացվող» սպառազինության մրցավազք է ընթանում: «Նրանք տարածաշրջանում 20 ռազմաբազա ունեն, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն անտեսում է, որ այս տարածաշրջանը չափազանց զգայուն է այդ առումով»,- նշել է նա:

Փոխանցում է tass.ru-ն: