15.05.2018 15:24

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ

Մայիսի 15-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին:

Հանդիպմանը մասնակցել է Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը: