16.05.2018 09:58

Ինիեստայի հետ հարցազրույցի ժամանակ տրիբունան փլուզվել է

Ինիեստայի հետ հարցազրույցի ժամանակ տրիբունան փլուզվել է

«Բարսելոնա»-ի մարզադաշտերից մեկում արտակարգ դեպք է պատահել: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական թիմի երկրպագուները հավաքված են եղել մարզադաշտում, որպեսզի հետևեն թիմի բաց մարզմանը և այդ ժամանակ տրիբունան փլուզվել է, որի պատճառով տուժել է 18 մարդ, այդ թվում նաև անչափահասներ:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «կապտանռնագույններ»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան հարցազրույց տալիս է եղել: