16.05.2018 10:30

Մեսսի. Սարսափելի կլինի Նեյմարին տեսնել «Ռեալ»-ի կազմում

Մեսսի. Սարսափելի կլինի Նեյմարին տեսնել «Ռեալ»-ի կազմում

«Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին մեկնաբանել է այն լուրերն, ըստ որոնց՝ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն առաջիկայում կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

«Սարսափելի կլինի Նեյմարին տեսնել «Ռեալ»-ի կազմում: Նա մեծ նշանակություն է ունեցել «Բարսելոնա»-ում: Բացի այդ նա մեզ հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթն ու դարձել Իսպանիայի չեմպիոն: Նրա տեղափոխությունը մեխ հարված կլինի մեզ համար»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

Ավելի վաղ, տեղեկություններ կային, որ բրազիլացի ֆուտբոլիստը մտադիր է գալիք մրցաշրջանը սկսել «արքայական ակումբ»-ի կազմում: