16.05.2018 11:15

ՖԻՖԱ-ն հրապարակել աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող թիմերի անունները

ՖԻՖԱ-ն հրապարակել աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող թիմերի անունները

ՖԻՖԱ-ն հրապարակել է այն ակումբնների անունները, որոնք 2021 թվականի հունիսի 10-ից մինչև 28-ը կմասնակցեն աշխարհի ակումբային առաջնությանը, որը կկայանա նոր ձևաչափով: Այս մասին հաղորդում է Gazzetta dello Sport-ը:

Ընդհանուր առմամբ մրցաշարին կմասնակցեն 24 թիմեր: Եվրոպան կներկայացնեն Մադրիդի «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն, «Միլան»-ը, «Ինտեր»-ը, «Յուվենտուս»-ը, «Բավարիա»-ն, «Լիվերպուլ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Այաքս»-ն ու ՊՍԺ-ն:

Հնարավոր է մասնակցության իրավունք ստանան նաև «Մանչեսթեր Սիթի»-ն, «Չելսի»-ն, Մադրիդի «Ատլետիկո»-ն, «Պորտու»-ն, «Բենֆիկա»-ն ու Դորտմունդի «Բորուսիա»-ն:

Հարավային Ամերիկան ներկայացնող 3 ակումբներ միանգամից հնարավորություն կունենան մասնակցել մրցաշարին: Չորրորդ ակումբը անցումային խաղերի միջոցով կմրցի Օվկիանիայի ներկայացուցչի հետ:

Երկու տեղ էլ կտրվի Աֆրիկայի, Ասիայի ու Հյուսիսային Ամերիկայի ակումբներին: