16.05.2018 12:07

Պաշտոնական. Ռոբերտո Մանչինին՝ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Պաշտոնական. Ռոբերտո Մանչինին՝ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

«Զենիթ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պաշտոնապես նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Համաձայնագրի մանրամասների վերաբերյալ դեռ տեղեկություն չկա:

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 53-ամյա մասնագետն երկամյա պայմանագիր է ստորագրել, որը Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ դուրս գալու դեպքում կերկարաձգվի ևս 2 տարով: