16.05.2018 12:44

Տուխելը ցանկանում է ՊՍԺ-ում տեսնել Դորտմունդի «Բորուսիա»-ի 2 ֆուտբոլիստի

Տուխելը ցանկանում է ՊՍԺ-ում տեսնել Դորտմունդի «Բորուսիա»-ի 2 ֆուտբոլիստի

ՊՍԺ-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մտադիր է գալիք մրցաշրջանից առաջ ամրապնդել իր թիմի կազմը: Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացի մասնագետը ցանկանում է փարիզյան գրանդում տեսնել իր նախկին ակումբի ֆուտբոլիստներ Ռաֆաել Գերեյրոյին ու Յուլիան Վայգլին:

Հարկ է նշել, որ ներկայումս Գերեյրոյի տրանսֆերային արժեքը կազմում է 18 մլն եվրո, իսկ Վայգլինը՝ 27 մլն եվրո:

Հիշեցնենք, որ 44-ամյա մասնագետը «Բորուսիա»-ն գլխավորել է 2015-ից 2017 թվականներին: