16.05.2018 13:21

Ակտիվիստները մտել են Երեւանի քաղաքապետարան

Մի խումբ ակտիվիստներ այսօր քանդել են Մյասնիկյանի արձանին հարող այգու ցանկապատը, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում ներսում:

Բողոքի պատճառ է դարձել այն, որ այգու տարածքում սկսված «նոր այգու» շինարարության ընթացքում այգու ծառերը հատվել են: Նրանց մոտ է դուրս եկել փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը եւ փորձել բացատրել իրենց տեսակետը: Սակայն, ակտիվիստներին չի բավարարել նրա պատասխանները, եւ ակտիվիստները ներխուժել են Երեւանի քաղաքապետարանի շենք՝ պահանջելով հանդիպում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Նրանք հասել են երրորդ հարկ, որտեղ Մարգարյանի աշխատասենյակն է: Սակայն այդ հարկում նրանց մուտքը փակել են մի քանի աշխատակիցներ՝ քաղաքապետարանի մամլո խոսնակ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրից ուղիղ միացումը «Ազատություն» ռադիոկայանի: