16.05.2018 13:52

ԱԺ 6 նոր պատգամավորները

ԱԺ 6 նոր պատգամավորները

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ Ազգային ժողովի մանդատներ են տրամադրվել․

Մայիսի 8-ին Հայաստանի վարչապետ ընտրված և նշանակված Նիկոլ Փաշինյանի փոխարեն՝ Ալեն Սիմոնյանին («Ելք» դաշինք)

- Մայիսի 1-ին հրաժարական ներկայացրած Գրիգոր Ավալյանի փոխարեն՝ Հակոբ Հակոբյանին (ՀՀԿ)

- Մայիսի 3-ին հրաժարական ներկայացրած Աղվան Վարդանյանի փոխարեն՝ Ռուզաննա Առաքելյանին (ՀՅԴ)

- Մայիսի 11-ին առաջին փոխվարչապետ նշանակված Արարատ Միրզոյանի փոխարեն՝ Հրաչյա Հակոբյանին («Ելք»)

- Մայիսի 12-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակված Մանե Թանդիլյանի փոխարեն՝ Հովիկ Աղազարյանին («Ելք»)

- Մայիսի 12-ին արդարադատության նախարար նշանակված Արտակ Զեյնալյան փոխարեն՝ Հայկ Կոնջորյանին («Ելք»)