16.05.2018 14:20

Քաղաքապետարանից դիմել են ոստիկանություն՝ ցուցարարներից տարածքն ազատելու համար

Քաղաքապետարանից դիմել են ոստիկանություն՝ ցուցարարներից տարածքն ազատելու համար

Երեւանի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը դիմել ՝ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Ըստ Մակարյանի, «օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք` խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը»։

«Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»,- ասված է հայտարարության մեջ: