16.05.2018 15:24

Փհենյանը հետաձգել է Սեուլի հետ բանակցությունները և սպառնում է հրաժարվել ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովից

Փհենյանը հետաձգել է Սեուլի հետ բանակցությունները և սպառնում է հրաժարվել ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովից

ԿԺԴՀ-ն սպառնացել է չեղյալ հայտարարել ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովը, եթե ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփը շարունակի պնդել, որ Փհենյանը հրաժարվի միջուկային զենքից:

Հյուսիսկորեական պաշտոնական լրատվական գործակալությունը հրապարակել է ԿԺԴՀ արտաքին գործերի փոխնախարարի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ «եթե ԱՄՆ-ը մեզ անկյուն է քշում և միակողմանիորեն պահանջում է, որ մենք հրաժարվենք միջուկային զենքից, ապա մեզ համար այդ բանակցություններն այլևս հետաքրքիր չեն, և մենք ստիպված ենք լինելու վերանայել ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև առաջիկայում գագաթնաժողով անցկացնելու համաձայնությունը»:

Հյուսիսային Կորեան «մեծ հույսեր էր տածում, որ այդ գագաթնաժողովը կլիցքաթափի իրադրությունը Կորեական թերակղզում և մեծ քայլ կլինի ապագա կառուցելու ճանապարհին», ասվում է հայտարարության մեջ, սակայն «շատ տխուր է, որ գագաթնաժողովի նախօրեին ԱՄՆ-ը սադրում է մեզ՝ անհեթեթ հայտարարություններ անելով»:

Փոխանցում է BBC-ն: