16.05.2018 17:19

Դատարանը մերժեց «Սասնա ծռերի» գործով 10 ամբաստանյալների կալանքը փոխելու միջնորդությունը

Դատարանը մերժեց «Սասնա ծռերի» գործով 10 ամբաստանյալների կալանքը փոխելու միջնորդությունը

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, դատարանն այսօր մերժել է «Սասնա ծռերի» գործով տասը ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Սեդրակ Նազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը։

Դատարանը նրանց նկատմամբ կիրառեց նաև դատական սանկցիա՝ առանց թույլտվության դատական նիստը լքելու համար։