17.05.2018 09:17

«Շիրակ»-ը հայտարարություն է տարածել

«Շիրակ»-ը հայտարարություն է տարածել

Գյումրիի «Շիրակ»-ը հաղորդագրություն է տարածել կապված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշման հետ:

«Հարգելի երկրպագուներ, «Շիրակ»-ն երկուշաբթի օրը, մայիսի 14-ին, բողոքարկել է ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումը։ Քանի որ մինչ օրս մենք չենք ստացել բողոքարկման կոմիտեի որոշումը, հարկ համարեցինք մամուլի ասուլիս չանցկացնել։ Միայն որոշումը ստանալուց հետո կտանք բոլոր հարցերի պատասխանները։ 

Իսկ մինչ այդ, մայիսի 20-ին, ժամը 17:00-ին, բոլորին հրավիրում ենք Գյումրու Քաղաքային Մարզադաշտ՝ միասին նշելու «Շիրակ»-ի չեմպիոնությունը»,- գրված է հաղորդագրության մեջ: