17.05.2018 11:14

«Բարսելոնան» պատրաստ է քննարկել Սուարեսի հետ կապված առաջարկները

«Բարսելոնան» պատրաստ է քննարկել Սուարեսի հետ կապված առաջարկները

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել ուրուգվայցի խաղացող Լուիս Սուարեսին։ Այս որոշումը կապված է «Ատլետիկոյից» Անտուան Գրիզմանի հնարավոր տեղափոխության հետ։

Որոշումը շփոթեցրել է Մեսսիին, որը մտերիմ է Սուարեսի հետ, սակայն «Բարսելոնայի» ղեկավարությունը գտնում է, որ եթե Գրիզմանի համար վճարում են 100 միլիոն եվրո, ապա նա պետք է խաղա։

Այս պահին Սուարեսի վերաբերյալ ոչ մի լուրջ առաջարկություն չկա, բայց Եվրոպայի խոշոր ակումբները կտեղեկացվեն հարձակվողի հասանելիության մասին։ «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» վաղուց են հետաքրքրված Սուարեսի ծառայություններով: