17.05.2018 14:00

LMA-ն Գվարդիոլային ճանաչել է Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ

LMA-ն Գվարդիոլային ճանաչել է Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ

Ֆուտբոլի Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Անգլիայի ֆուտբոլային մարզիչների ասոցիացիայի (LMA) վարկածով,- հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն Անգլիայի առաջնությունն ավարտել էր 100 միավորով, հաղթել 32 տուրերում, խփել 106 գոլ, տարել 16 արտագնա հաղթանակ եւ 19 միավոր գերազանցել երկրորդ տեղը գրաված թիմին: Դրանք բոլորը ռեկորդային ցուցանիշներ են Պրեմիեր լիգայում:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի չեմպիոն էր դարձել 5-րդ անգամ՝ կրկնելով 1936/37, 1967/68, 2011/12 եւ 2013/14 մրցաշրջանների հաջողությունը: