17.05.2018 08:49

«Ատլետիկո»-ն իր պատմության մեջ 3-րդ անգամ դարձավ Եվրոպայի լիգայի գավաթակիր (տեսանյութ)

«Ատլետիկո»-ն իր պատմության մեջ 3-րդ անգամ դարձավ Եվրոպայի լիգայի գավաթակիր (տեսանյութ)

Լիոնի «Ստադ դե Լյումեր» մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի եզրափակիչը, որտեղ միմյանց հետ մրցեցին «Մարսել»-ն ու «Ատլետիկո»-ն: Հանդիպումն ավարտվեց մադրիդցիների վստահ հաղթանակով 0:3 հաշվով:

Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացել է իսպանական թիմի հարձակվող Անտուան Գրիզմանը: Երկրորդ կեսի մեկնարկում ֆրանսիացի ֆուտբոլիստն իր հաշվին արդեն դուբլ ձևակերպեց: Խաղավարտից մեկ րոպե առաջ մադրիդցիների ավագ Գաբին երրորդ գնդակը ուղարկեց մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևեց իր թիմին:

Այսպիսով, «Ատլետիկո»-ն իր պատմության մեջ 3-րդ անգամ դարձավ Եվրոպա լիգայի գավաթակիր:

Նախորդ անգամ իսպանական ակումբը հաղթել էր 2012 թվականին։

 

Եվրոպայի լիգա, եզրափակիչ

«Աթլետիկո» - «Մարսել»՝ 3։0

Անտուան Գրիզման, 21, 49, Գաբի, 89

Հիշեցնենք, որ կիեսաեզրափակիչում «Աթլետիկոն» 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս էր թողել «Արսենալին», իսկ «Մարսելը» հաղթահարել էր ավստրիական «Զալցբուրգի» արգելքը։